Սկզբունքայնությունն ու հաշվենկատությունը, մանավանդ վերջինիս անտաղանդ ու պարզունակ տեսակը, անհամատեղելի ու շատ կողմերով հակասական բաներ են:
Բայց տականքներն ու, մանավանդ, դրանց տաղանդավոր տեսակները փորձում են համատեղել այդ անհամատեղելի երկուսը, այն է՝ սկզբունքայնությունն ու ստորին հաշվենկատությունը:
Նույնիսկ նման համատեղության հաջողված դեպքերում շատ դժվար է քողարկել այդ երևույթի բուն էությունը, քանի որ ամեն ինչի հետևից պարզ երևում են հաշվենկատության ցցված ականջները:
Հատուկ դեպք է, երբ հասարակության մեջ տականքների բարձր տոկոսային առկայության պատճառով նման համատեղումները դառնում են նորմա և ոչ մեկին չեն զարմացնում:
Բայց սա նաև վարակիչ երևույթ է, և այն, ինչ երեկ համարվում էր անթույլատրելի, այսօր արդեն սովորական ու թույլատրելի է:
Ավտորիտար մենթալիտետով հասարակություններում էլ նման պրոցեսներն ունեն այն առանձնահատկությունը, որ տարածվում են վերից վար, և վայ այն նմանատիպ հասարակությանը, որտեղ վարակի աղբյուրը վերևներում է:
Պավել Բարսեղյան